Universal Pictures-ը կփակի Ռուսատանում գտնվող իր գրասենյակը
Universal Pictures-ը կփակի ռուսաստանյան իր գրասենյակը, հայտնում է Film Distributor Bulletin-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ Universal-ը նամակ է ուղարկել մի շարք կինոթատրոններ, որում ասվում է, որ ընկերության գործունեությունը մի քանի ամսվա ընթացքում կսահմանափակվի։
«Ընկերությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ օտարերկրյա ընկերությունների առջեւ ծառացած բազմաթիվ դժվարությունների պատճառով բիզնես վարելն անհնար է դարձել», - նշել են Universal-ում։
Մարտին հոլիվուդյան Warner Bros., Universal, Disney, Sony եւ Paramount ստուդիաները Ռուսաստանում դադարեցրին ֆիլմերի վարձույթը։