Հայազգի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը թողարկել է նոր բույր` «Allegria» (լուսանկար)
Ընդամենը 3 տարվա ընթացքում հայազգի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը կարողացել է հասարակությանը ներկայացնել մի շարք օծանելիքներ: 2011 թվականի դեկտեմբերի Floralia բույրը նվիրված էր դասական բալետին: 2012 թվականի դեկտեմբերին ներկայացվեց Coloratura-ն, որը նվիրված էր դասական օպերայի երգիչներին: Իսկ այս տարի' 2013 թվականին ներկայացվելու է Allegria բույրը: Այն ստեղծվել է 2 եվրոպական երկրների մշակութային երկրների ընկերության օրը: Այն թարմություն է պատճառում ամռան տապին, որից մարդիկ ստանում են գերագույն հաճույք: