ԱՄՆ-ն և Հարավային Կորեան քննարկել են ռուսական նավթի գների սահմանափակման հարցը
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են ռուսական նավթի գները Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակում սահմանափակելու Վաշինգտոնի առաջարկը, շաբաթ օրը հայտնել է Սեուլի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Yonhap-ը:
Հարավային Կորեայի ֆինանսների նախարար Չու Կյուն Հոն եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ուրբաթ խորհրդակցություն են անցկացրել՝ այդ հարցը հուլիսի 19-20-ը նախատեսված նրա այցից առաջ քննարկելու համար, հայտնել են նախարարությունից:
Յելենը բարձրացրել է ռուսական նավթի գների սահմանափակման անհրաժեշտության հարցը՝ «էներգակիրների բարձր գները կայունացնելու եւ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու համար», հայտնել են նախարարությունում:
G7-ը վերջերս պայմանավորվել էր ուսումնասիրել ռուսական նավթի գների սահմանափակումների տարբերակները:
Հաղորդվում էր, որ ԱՄՆ ֆինանսների՝ ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը խնդրել է Հարավային Կորեային միանալ այդ քայլին Սեուլ կատարած իր վերջին այցի ժամանակ: