Բուլղարիայի նախագահը ֆինանսների նախարարին հանձնարարել է կառավարություն ձևավորել
«Պահպանում ենք փոփոխությունները» խորհրդարանական խմբի կողմից Բուլղարիայի վարչապետի պաշտոնում առաջադրված ֆինանսների նախարար Ասեն Վասիլեւը կառավարություն ձեւավորելու նախնական մանդատ է ստացել նախագահ Ռումեն Ռադեւից, հայտնում է BNR-ն։
Մանդատի հանձնման ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել է, որ Բուլղարիան քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի մեջ է, իսկ վերականգնման եւ կայունության ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ու միջոցներն իրագործման են սպասում։
Ռադեւն առիթը բաց չի թողել նաեւ՝ նշելու համար «ռուս դիվանագետների արտաքսման շուրջ արտաքին քաղաքական ճգնաժամը եւ ընդգծել է, որ քաղաքացիներին եւ հաստատություններին հուսալիություն, կանխատեսելիություն եւ հանրային շահի պաշտպանություն է անհրաժեշտ»։
Այսօրվանից սկսվում է 7-օրյա ժամկետը (մինչեւ հուլիսի 8-ը՝ ժամը 17.00-ն), որի ընթացքում Ասեն Վասիլեւը պետք է ներկայացնի նախագահին կառավարության կազմը, որից հետո Ռումեն Ռադեւը պետք է Ժողովրդական ժողովին առաջարկի քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուի օգտին։