Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարան եւ այրել են շենքի մի մասը
Ցուցարարները ներխուժել են Լիբիայի խորհրդարանի արեւելյան Թոբրուկ քաղաքում և, ըստ տեղեկությունների, հրդեհել են շենքի մի մասը, հայտնում է BBC-ն։
Լիբիայի այլ քաղաքներում եւս հանրահավաքներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի շարունակվող անջատումների, գների աճի եւ քաղաքական փակուղու դեմ:
Մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ իշխում է մրցակցող կառավարությունը, ցուցարարները պահանջում են ընտրություններ անցկացնել։
Նրանց պահանջին աջակցել է միասնության ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան՝ ասելով, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է փոխվեն։
Անկարգությունները տեղի են ունեցել Ժնեւում ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցություններից մեկ օր անց, որոնց նպատակն էր հող ստեղծել քվեարկության համար, որոնք առանց մեծ առաջընթացի ավարտվեցին:
Լիբիայում քաոս է տիրում 2011-ից ՆԱՏՕ-ի աջակցությամբ ապստամբությունից հետո, որի արդյունքում տապալեց երկար տարիներ կառավարող գնդապետ Մուամար Քադաֆիին:
Երկիրը ժամանակին ուներ Աֆրիկայի ամենաբարձր կենսամակարդակներից մեկը՝ անվճար առողջապահությամբ եւ կրթությամբ:
Սակայն կայունությունը, որը դրա բարգավաճմանը էր հանգեցրել, քանդվեց, եւ Տրիպոլիում այժմ հաճախակի բախումներ են տեղի ունենում պայքարող ուժերի միջեւ: