Թուրքմենստանում ևս մի միջազգային օդանավակայան կկառուցվի
Թուրքմենստանում որոշել են եւս մի միջազգային օդանավակայան կառուցել. Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Օդանավակայանի նոր համալիրը կկառուցվի Բալկանյան տարածաշրջանում, հայտնում է ՄԿ-ն:
Ջեբել գյուղում օդանավակայան կառուցելու իրավունքը ստացել է թուրքմենական Gündogdy ընկերությունը։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2022 թ. հուլիսին։ Իսկ օբյեկտը կհանձնվի 2024-ի դեկտեմբերին։
Օդանավակայանը միջազգային է լինելու՝ ժամում մոտ 100 ուղեւորի թողունակությամբ։ Շինարարության համար հատկացվել է 275 հա։
Այժմ Թուրքմենստանում գործում է յոթ միջազգային օդանավակայան։