«Բավարիայի» գլխավոր մարզիչը հանդիպում է ակումբի խաղացողների մասին լուսաբանող լրագրողուհու հետ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է ռոմանտիկ պատմության մեջ: Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները։
Վերջին շրջանում գերմանացի մասնագետը սկսել է հանդիպել մարզական լրագրող Լենա Վյուրցենբերգերի հետ։ Զույգը միասին հանգստացել է իսպանական Իբիցա կղզում։ Ուշագրավն այն է, որ Վյուրցենբերգերը նյութեր է պատրաստում «Բավարիայի» խաղացողների մասին։ Լրատվամիջոցները նշում են, որ դա շահերի բախում է նշանակում։
Bild-ը, որտեղ աշխատում է լրագրողը, արդեն արձագանքել է տեղի ունեցածին՝ խոստանալով նրան տեղափոխել այլ պաշտոնի: