Տիգրան Ղազարյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզի համար. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Հռոմում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ առաջին փուլում նրան հաղթած ուկրաինացի Միկիտա Զուբալը հասել է եզրափակիչ:
Վաղը նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի լեհ ըմբիշի հետ և հաղթանակի դեպքում կգոտեմարտի արդեն բրոնզի համար: