Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թագուհի Թովմասյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի շնորհիվ ստացավ պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» խմբակցության շնորհիվ ստանձնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել: Ու ամենակարևորը՝ տքնաջան աշխատելու վերաբերյալ երբեմնի լրագրողի «կտերի» շարքում չկար գեթ մեկ ծավալուն արձանագրում ընդդիմադիր գործընկերների խախտված իրավունքների վերաբերյալ:
Մնում է մխիթարվել «Դե գոնե Իշխան Զաքարյան չի» սփոփիչ խոսքերով»: