Թուրքիան չի ծրագրում պատերազմել Հունաստանի հետ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ծրագրում Հունաստանի հետ, սակայն Աթենքը խախտում է Թուրքիայի օդային տարածքը։
«Մենք Հունաստանի հետ պատերազմ սկսելու խնդիր չունենք, բայց Հունաստանն իր խոսոտւմները չի պահում: 147 անգամ խախտել է օդային տարածքը, մենք ո՞նց ենք ապրելու հարևանությամբ, ի՞նչ անենք այդ դեպքում, իմ օդուժը պատասխանում է: Եթե օդուժը չպատասխանի, իմ քաղաքացիները կհարցնեն՝ որտե՞ղ է մեր օդուժը»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ մի շարք առաջնորդներ փորձում են հաշտեցնել Թուրքիային ու Հունաստանին։
«Մենք ասացինք, որ դա դեռ չենք դիտարկում»,- ընդգծել է Էրդողանը։