Լավրովը հայտարարել է Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո ՆԱՏՕ-ի իմաստի կորստի մասին
ՆԱՏՕ-ն մշտապես արտաքին թշնամու է փնտրում, որը թույլ կտա պահպանել դաշինքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում Բելառուսի պետական համալսարանում ուսանողների առջեւ ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացվել է ՌԴ ԱԳՆ YouTube-ի ալիքով։
«ՆԱՏՕ-ի գոյության իմաստը, եւ դա նույնիսկ շատ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ են խոստովանում Արեւմուտքում, մեծ հաշվով կորել է այն ժամանակաշրջանում, երբ վերացավ Վարշավյան պայմանագիրը, անհետացավ Խորհրդային Միությունը»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ 1990-ականների սկզբին հնարավորություններ կային սկսել անվտանգության եւ տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի կառուցումը, ինչպես առաջարկում էին Ֆրանսիայում՝ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս։
Լավրովը «հիմար» եւ «ամոթալի» է անվանել հայտարարություններն այն մասին, թե ՆԱՏՕ-ն բացառապես պաշտպանական դաշինք է։ Նա մատնանշել է ռազմական բլոկի՝ այսպես կոչված, հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ձգտումը եւ հիշեցրել է, որ սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն հինգ անգամ ընդլայնվել է: