Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աննախադեպ քաղաքական ճնշումը, «կոլեկտիվ Արեւմուտքի» պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնությանը եւ Բելառուսին դրդում են արագացնել միավորման գործընթացները։
Համապատասխան ուղերձը Ռուսաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների IX ֆորումի մասնակիցներին հրապարակված է Կրեմլի կայքում։
«Այսպես կոչված «կոլեկտիվ Արեւմուտքի» աննախադեպ քաղաքական եւ պատժամիջոցային ճնշումը դրդում է մեզ արագացնել միավորման գործընթացները։ Ի վերջո, միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը, ավելի հեշտ է յուրացնել պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը, նոր իրավասություններ մշակել եւ ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ»,- ընդգծել է Պուտինը։