ԱՄՆ-ը և Ճապոնիան զորավարժություններ են անցկացրել ռազմավարական ռմբարկուների մասնակցությամբ
Ճապոնիայի Ռազմաօդային ուժերի զինծառայողները Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի ջրավազանների օդային տարածքում ԱՄՆ զինվորականների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց ժամանակ ռազմավարական ռմբարկուներ են գործադրվել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է ճապոնական ութ F-15 եւ չորս F-2 կործանիչ, ինչպես նաեւ ամերիկյան երկու B-1 ռազմավարական ռմբարկու։
Նշվել է, որ զորավարժությունների նպատակը «ճապոնա-ամերիկյան դաշինքի պոտենցիալի ամրապնդումն է»։