«Շների ապաստարանները, ցավոք, պետությունից աջակցություն չունեն». Նատալյա Ռոտերնբերգի հերթական ֆոտոշարքը
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի, այցելել է շների ապաստարան եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:
Նա, մասնավորապես, նշել է. «Կենդանիների իրավունքների պաշտպանությունը սկսվում է վաղ տարիքից։ Փոքր ժամանակ մեզ սովորեցնում են բարություն կամ անտարբերություն թույլերի հանդեպ։ Ինչ-որ մեկը հետապնդում և սպանում է կենդանիներին, իսկ ինչ-որ մեկը փորձում է օգնել նրանց:
Ցավոք, որոշ երկրներում գոյություն չունի որեւէ օրենք կամ չի պաշտպանում կենդանիների իրավունքները և, հետևաբար, թույլ է տալիս չարը տարածվի և անպատիժ մնա:
Շների ապաստարանները, ցավոք, պետությունից աջակցություն չունեն և պետք է ինչ-որ կերպ գոյատևեն: Այստեղ բերում են կենդանիներ տարբեր վնասվածքներով և խնդիրներով, որոնք պատճառել են մարդիկ, և այստեղի աշխատողները անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեն շանը և երկարացնեն նրա կյանքը ու կրկին մեծացնեն հավատը մարդկանց հանդեպ: Շատ կենդանիներ սպասում են իրենց նոր տիրոջը՝ հույսով, որ երկրորդ կյանք կստանան.
Մեծ գործերը սկսվում են փոքրերից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի ու արդեն սկսել է «քարոզարշավը» Երեւանում: