Պետդեպը 10 մլն դոլար պարգեւ է հայտարարել ընտրություններին օտարերկրյա միջամտության մասին տեղեկությունների համար
ԱՄՆ պետդեպարտամենտը 10 միլիոն դոլարի պարգեւավճար է հայտարարել ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտության մասին տեղեկությունների համար։ Այս մասին նշվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Պարգեւատրման մասին առաջարկի շրջանակում պահանջվում է այնպիսի տեղեկություն, որով կպարզվի ցանկացած օտարերկրացու անձը կամ գտնվելու վայրը, այդ թվում օտարերկրյա կազմակերպության, որոնք գիտակցաբար մասնակցել կամ մասնակցում են ընտրություններին օտարերկրյա միջամտությանը»,- նշվել է փաստաթղթում։
Պարգեւ է առաջարկվել նաեւ այնպիսի տեղեկության համար, որը թույլ կտա կանխել ամերիկյան ընտրական գործընթացին օտարերկրյա միջամտության փորձը։
ԱՄՆ իշխանությունները մինչ այդ ՌԴ-ին մեղադրում էին ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու մեջ, այդ թվում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների, որոնք կայանալու են 2022թ. նոյեմբերին։ Մոսկվան քանիցս բարձր մակարդակով հերքել է Վաշինգտոնի այդ պնդումները։