Քանյե Ուեսթին դատի են տվել հեղինակային իրավունքները խախտելու համար
Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթին դատի են տվել։ Այս մասին հաղորդում է Billboard-ը։
DJ Մարշալ Ջեֆերսոնը հայց է ներկայացրել Նյու Յորքի ԱՄՆ շրջանային դատարան։ Նա մեղադրում է Ուեսթին իր հեղինակային իրավունքները խախտելու մեջ։ Ըստ Ջեֆերսոնի՝ ռեփերն օգտագործել է նրա 1986 թվականի Move Your Body թրեքից մի հատված (հայտնի է նաեւ որպես The House Music Anthem) իր Flowers երգում: Հայցում նշվում է, որ բնօրինակի հեղինակը թույլտվություն չի տվել իր երգից հատվածներ օգտագործելու համար։ Հատվածը Flowers երգում կրկնվում է «առնվազն 22 անգամ»:
Իր հայտարարության մեջ Ջեֆերսոնը նաեւ մատնանշել է Ուեսթի «երեսպաշտությունը», որը նախկինում իրեն դրսեւորել է որպես «արվեստագետների իրավունքների պաշտպան»: Տուժող կողմը հիփ-հոփ կատարողից պահանջում է 150.000 ԱՄՆ դոլարի կամ դատարանի կողմից սահմանած գումարի փոխհատուցում։