Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով
Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով, ասել է Գերմանիայի կանցլերը։
Օլաֆ Շոլցը, միաժամանակ, խոստովանել է, որ Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ սահմանափակումների բացասական հետևանքները, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։
Նա նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում՝ լուծելու Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների սահմանափակման հարցը։
Մինչ այդ, Մոսկվան փոխադրումների այլընտրանքային ճանապարհներ է մշակում:
«Խոլմոգորի» նավը առաջին անգամ Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ է հասցրել մարզի բնակիչների համար անհրաժեշտ ապրանքատեսակները։ Նավն այդ երթուղով կգործարկվի շաբաթը մեկ անգամ: