Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին
Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։ Դրա վավերացումից հետո դաշինք հրավիրված երկիրը դառնում է կառույցի լիիրավ անդամ։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է այդ որոշման հետևանքներին, նաև ընդգծում ենք Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումը կանխելու անհրաժեշտությունը», - հավատացրել է Ենս Ստոլտենբերգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ ավելի վաղ ստորագրված հուշագիրը դիվանագիտական հաղթանակ է անվանել, գոհունակությամբ նշել՝ փաստաթղթում հաշվի են առնվել Թուրքիայի մտահոգությունները։
Նրա խոսքով՝ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 73 անձի։