Մեծ Բրիտանիան ևս 500,000 ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար
Մեծ Բրիտանիան ևս 500,000 ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար, հայտնում են Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունից։
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ դա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հնարավորություն կտա փորձագիտական խորհրդատվություն տրամադրել կողմերին, օգնել արդյունավետ ականազերծում իրականացնել և նվազեցնել քաղաքացիական բնակչության կյանքին սպառնալիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ստորագրել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք ուղղված են ցամաքային ականների և կասետային զինամթերքի կիրառման արգելքին: