170 երեխա լսում է Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով
2004 թվականից «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում է առողջապահական համակարգի ամենակարևոր ծրագրերից մեկը՝ ականջախեցու Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը:
Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Ծրագիրը կյանքի է կոչվել Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:
Ծրագրի շնորհիվ ավելի քան 170 երեխա արդեն լսում է:
Պրոֆեսոր Ակիրա Իշիաման և Սալբի Ագարակյանը կրկին Հայաստանում են: «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում այս անգամ նրանք կատարել են 19 վիրահատություն: