Հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք տարբերակով
ԱՄՆ նախագահի նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ազգային անվտանգության գծով խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը նշել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք տարբերակով։
«Եթե Ռուսաստանը կանգ առնի այնտեղ, որտեղ հիմա է, ապա զավթած կլինի Ուկրաինայի 20 տոկոսը եւ Դոնբասի՝ հիմնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական շրջանի մեծ մասը, եւ հողակտոր Սեւ ծովի երկայնքով։ Եթե նա կանգ առնի [ընթացիկ դիրքերում], ապա դա հաղթանակ կլինի [Ռուսաստանի համար]։ Եվ ՆԱՏՕ-ի դերն [այդ դեպքում] այնքան էլ նշանակալի չի լինի, ինչպես կարծում էին»,- ասել է նա The Spectator բրիտանական ամսագրի հարցազրույցում։
Երկրորդ տարբերակը, նրա կարծիքով, Ռուսաստանին այն տարածքներից դուրս մղելու փորձն է լինելու, որոնք նա միացրել է մինչեւ հատուկ գործողությունն սկսելը, ներառյալ Ղրիմը։ Այնուհետեւ, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, [Արեւմուտքի համար] կավելանա Ռուսաստանի հետ պատերազմի մեջ հայտնվելու վտանգը, նշել է Քիսինջերը։ Երրորդ սցենարը, ըստ դիվանագետի, մինչեւ փետրվարի 24-ի վիճակին վերադարձն է։ Նրա կարծիքով՝ այդ դեպքում Ուկրաինան կվերազինվի եւ սերտորեն կկապվի ՆԱՏՕ-ի հետ կամ նույնիսկ կդառնա դաշինքի անդամ։ Նա նշել է, որ այս սցենարը կենթադրի հակամարտության սառեցում որոշակի ժամանակաշրջանի համար։