Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Անձնագրային եւ վիզաների վարչության բաժիններում հերթերը կամաց–կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին: Քաղաքացիները բողոքում են, որ օրը դեռ չլուսացած` արդեն100–ից ավել մարդ հերթի մեջ է: Օրինակ` նոր անձնագրի համար դիմելու դեպքում` մի ամբողջ աշխատանքային օր պետք է աչքի տակ ունենաս: Բայց սա էլ լավագույն դեպքում, եթե մինչեւ աշխատանքային օրվա ավարտն առհասարակ հերթդ հասնի:
Ըստ էության, իրավիճակը չեն փրկում ո՛չ կտրոնով հերթերը, ո՛չ էլ օնլայն հերթագրվելու հնարավորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: