Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, եւ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։
Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, եւ վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում։
Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղեւոնդյան անուն-ազգանունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: