Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 500 դեպք
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 523 դեպք, մահացել է 3 քաղաքացի. այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 389-ի:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում մեկ օրում գրանցված 529 վարակակիրներից 93-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 238 հազար 126 դեպքերից 7 մլն 62 հազար 657-ն առողջացման ելքով է:
176 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: