Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք․ երկրի առջև ծառացած խնդիրները գտնվում են ԱԺ-ից դուրս․ Վարդևանյան
Արցախի նախագահի այսօրվա հայտարարությունները որևէ կերպ չեն արտահայտում Արցախի ժողովրդի տրամադրությունները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ դա ասում է հիմնվելով արցախցիների հետ իր շփումների վրա։
«Տրամադրությունները, որոնք կան Արցախում, Արցախի նախագահը փաստացի որևէ կերպ չի պատկերացնում, չի տիրապետում, չի ընկալում մի գուցե։ Առհասարակ անընդունելի էր նման բառապաշարը, մտքերը, որոնք արտահայտվում էին նման պաշտոն զբաղեցնող անձի կողմից։
Արամ Վարդևանյանը նաև խոսեց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից զրկելու՝ իշխանությունների նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանով իշխանությունները ցանկանում են հերթական անգամ հասարակությանը շեղել օրհասական հարցերից։
«Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերը երևի թե դա է։ Սկսեք, օրինակ, Արամ Վարդևանյանից։ Հաշվի առեք այս հանգամանքը, սկսեք հենց իմ մանդատից, որովհետև ձեզ համար է, որ այդ մանդատը մեծ նշանակություն ունի»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի առջև ծառացած խնդիրները գտնվում են ԱԺ-ից դուրս։
«Որովհետև մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, Ազգային ժողովը չի կարող լինել էֆեկտիվ։ Պարզից էլ պարզ է, որ մեկ անձ է իսկապես որոշում բոլոր այդ պետական կառույցների գործունեությունը՝ նույն ԱԺ-ն, ՍԴ-ից մինչև ԲԴԽ»,- ասել է նա։