Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել. Շարմազանովը՝ իշխանությանը
Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։
Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք, որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։
Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից, դրանք «խուրդա» թեմաներ են:
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է»։