Իսրայելը համաձայնել է ռազմատեխնիկա մատակարարել Կիպրոսին
Իսրայելը եւ Կիպրոսը համաձայնության են եկել, որով կղզու անվտանգության ուժերը կստանան իսրայելական արտադրության ռազմական տեխնիկա, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ գրում է ՏԱՍՍ-ը։
Կիպրոսը Իսրայելից կստանա անհատական պաշտպանության սարքավորումներ եւ բեռնափոխադրման տակտիկական համակարգեր, որոնք մշակվել են Source-ի կողմից։ Բացի այդ, իսրայելական կողմը կիպրացի զինվորների համար բեռնափոխադրման տակտիկական համակարգ կմատակարարի, որը մշակել է Marom Dolphin ընկերությունը։
Այս միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել հունիսի 29-ին Իսրայելի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարներ Բենի Հանցի եւ Խարալամբոս Պետրիդիսի ներկայությամբ։