Սիրելի զույգը նորից էկրանին կլինի. Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերթսը հանդես կգան նոր ֆիլմում
Universal Studios-ը ներկայացրել է «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության դեբյուտային թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են օսկարակիրներ Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերթսը։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Քեյթլին Դիվերը, Բիլի Լուրդը, Լուկաս Բրավոն, Մաքսիմ Բուտիեն եւ այլք։ Ժապավենի ռեժիսորը Օլ Փարքերն է։ Ֆիլմն ԱՄՆ-ում էկրան կբարձրանա հոկտեմբերի 21-ին։