ԱՄՆ-ն ևս 5000 զինվոր կուղարկի Ռումինիա
ԱՄՆ-ն ևս 5000 զինվոր կուղարկի Ռումինիա։ Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Universul.net-ը։
Բայդենը բացատրել է, որ նման քայլը կապված է «Ռուսաստանին սպառնացող վտանգի» դեմ ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացման հետ։ Հաղորդվում է, որ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը «ողջունել է այդ քայլը»՝ հայտարարելով, որ «բոլոր առաջադրանքները» «իրականացվել և լուծվել են այնպես, ինչպես ցանկանում էինք»։