Էկվադորում կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ցույցերի պատճառով
Էկվադորում կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ցույցերի պատճառով, գրում է El Universo-ն։
Արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել չորս նահանգներում՝ Ասուայ, Իմբաբուրա, Սուկումբիոս, Օրելյանա։
Արտակարգ դրությունը սահմանվել է հակակառավարական ցույցերի ֆոնին։
«Հանրապետության նախագահ Գիլերմո Լասոն արտակարգ դրություն է սահմանել Ասուայ, Իմբաբուրա, Սուկումբիոս, Օրելյանա նահանգներում։ Այն սահմանվել է 30 օրով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նշված նահանգներում ցույցերն ազդել են վառելիքի մատակարարումների վրա։