Տոկիոն որոշել է Կիևին ևս 100 մլն դոլար տալ եւ օգնել հացահատիկի պահման հարցում
Ճապոնիան Ուկրաինային լրացուցիչ 100 մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի։ Այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, գրել է Japan Today-ը։
Ճապոնիան աջակցություն կցուցաբերի նաեւ Ուկրաինայում հացահատիկի պահման հզորություններն ընդլայնելու հարցում՝ կապված բերքահավաքի սեզոնի մոտենալու հետ։
Մինչ այդ Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում էին Ուկրաինային տրամադրել 300 մլն դոլար ֆինանսական օգնություն հումանիտար կարիքների համար։ Կիսիդայի խոսքով՝ ներկա պահին Ուկրաինայում իրավիճակը մնում է բավական բարդ։