2023-ին նախատեսվում է թոշակների և հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացում. Ֆինանսների նախարար
Արդեն 2023-ին սոցիալական պշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 13,1 տոկոսով, դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ սոցիալական աջակցության մյյուս ծրագրերով սահմանված վճարների չափերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Մասնավորապես, կենսաթոշակներին հատկացվող գումարները կավելացվեն 33 մլրդ դրամով:
«2023-ին հավելյալ միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձի ավելացման համար: Այդ նպատակին նախատեսվում է ուղղել 17,3 մլրդ դրամ»,-ասաց նա:
Նախարարը նաեւ նշեց, որ 2023-ին նախատեսվում է Արցախին տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա բարձր մակարդակի վրա՝ 114 մլրդ դրամի չափով: