Մարդկանց վաճառք, սեռական ոտնձգություններ․ Ար Քելին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
Ռեփեր R Kelly-ն մեղավոր է ճանաչվել շորթման եւ կանանց սեռական շահագործման ու բռնության ութ հոդվածներով: Կատարողի պաշտպանական կողմը պնդել է, որ նա պետք է ազատազրկվի 10 տարին չգերազանցող ժամկետով։ Դատախազներն անմիջապես խնդրել են դատավորին 55-ամյա արտիստին դատապարտել ավելի քան 25 տարվա ազատազրկման։ Նրանք գրառման մեջ բացատրել են, որ աստղը չպետք է ապավինի իր համբավին եւ փողին, որոնք կօգնեն իրեն խուսափել պատժից։
Սա, փաստորեն, թույլ է տվել նրան երկար տարիներ թաքնվել արդարադատությունից։ «Իրականում ամբաստանյալի տասնամյակների պատմություն ունեցող հանցագործություններն, ըստ երեւույթին, սնուցվել են նարցիսիզմով եւ այն համոզմունքով, որ նրա երաժշտական տաղանդն ազատում է իր վարքագծին համապատասխանելու անհրաժեշտությունից, անկախ նրանից, թե որքան գիշատիչ, վնասակար, նվաստացուցիչ կամ վիրավորական է այդ ամենն ուրիշների համար։ Օրենքի ողջ խստությամբ»,- ասված է գրառման մեջ։