Կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին՝ զինծառայող Մարտիրոս Քոչարյանի բուժումն Անգլիայում կազմակերպելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում որոշեց զինծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին հատկացնել 67,3 մլն դրամ:
ՍՈրոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մարտիրոս Քոչարյանի կողմից ներկայացվել են փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն՝ 6 (վեց) ամիս պարբերականությամբ:
Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 67.303,00 հազար դրամ՝ ներառյալ կեցության ծախսերը և ճանապարհածախսը՝ 3 անգամ Անգլիայի Լոնդոն քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով: Կեցության ծախսերը հաշվարկված են բուժման յուրաքանչյուր փուլի համար մոտ 2 (երկու) ամսվա հաշվարկով: