Գերմանիայում 8-ամյա տղան մեկ շաբաթ անցկացրել է կոյուղու մեջ
Գերմանիայում մեկ շաբաթից ավել անհետացած 8-ամյա տղային գտել են իր տնից մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող կոյուղու մեջ:
Հաղորդվում է, որ 8-ամյա Ջոն անհետացել է հունիսի 17-ին, եւ ոստիկանությունը որոնողական աշխատանքներ էր սկսել ամբողջ Գերմանիայով: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր, մինչեւ անհայտ 43-ամյա անցորդը ոստիկանություն էր կանչել, երբ վաղ առավոտյան թույլ նվնվոցի ձայն էր լսել կոյուղուց՝ Ջոյի անհետացումից մոտ ութ օր անց:
Ջոն փրկվել եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այժմ վերականգնվում է վերապրածից հետո: