Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը:
Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: