Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում երեկ ուշ երեկոյան ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո շտապօգնություն են կանչել։
«Ժամը 22:05-ին «Բարեկամություն» կայարան ժամանող գնացքի մեջ ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Գնացք ընդունող-ուղարկող հերթապահը տեղեկացրել է կարգավարին, որը և շատ արագ կանչել է շտապօգնության բրիգադ։ Ժամը 22:20 - ին ժամանել է շտապօգնությունն ու տեղափոխել են ուղևորին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Դեպքի հետ կապված ունեցել ենք գրաֆիկի փոքրիկ խախտում, որի համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– պարզաբանել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։