ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցրել են Ուկրաինայի համալիր օգնության փաթեթը
ՆԱՏՕ-ի առաջնորդները Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում պայմանավորվել են շարունակել Ուկրաինային ցուցաբերել քաղաքական և գործնական աջակցություն, ինչպես նաև համաձայնեցրել Կիևին համալիր օգնության փաթեթը, ներառյալ՝ երկարաժամկետ: Այս մասին ասվում է հռչակագրում, որը տարածվել է հանդիպման արդյունքներով, փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք միանգամայն զորակից ենք Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին՝ իրենց երկրի հերոսական պաշտպանության հարցում: Մենք հաստատում ենք մեր անխախտ աջակցությունն անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Լիովին աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքին և անվտանգության ապահովման մեթոդների ընտրությանը: Մենք կցուցաբերենք պատշաճ օգնություն՝ նկատի առնելով յուրահատուկ իրադրությունը»,-նշվում է փաստաթղթում: