Լրացուցիչ 5 մլն ֆունտը կօգնի Վրաստանին արձագանքել սպառնալիքներին մեր ընդհանուր անվտանգության համատեքստում. Բորիս Ջոնսոն
Մենք կամրապնդենք Վրաստանի դիմադրողականությունը Ռուսաստանի և ցանկացած այլ աղբյուրի կիբերհարձակումների նկատմամբ: Այս մասին «Twitter»-ում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման մասին, փոխանցում է 1tv.ge-ն:
«Մենք կամրապնդենք Վրաստանի դիմադրությունը Ռուսաստանի և ցանկացած այլ աղբյուրի կիբերհարձակումներին։
Լրացուցիչ 5 միլիոնը կօգնի Վրաստանին բացահայտել և արձագանքել սպառնալիքներին մեր ընդհանուր անվտանգության համատեքստում», – ասել է Բորիս Ջոնսոնը: