Զելենսկին հայտնել է G20-ի գագաթնաժողովին իր մասնակցության պայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր մասնակցությունն Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կախված կլինի մասնակիցների կազմից և իր երկրում տիրող իրավիճակից:
Այսօր ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ժամանել էր Կիև, որտեղ Զելենսկուն է փոխանցել մասնակցության հրավեր:
«Ուկրաինայի մասնակցությունը կախված կլինի Ուկրաինայում անվտանգային իրադրությունից և գագաթնաժողովի մասնակիցների կազմից»,-ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ: