Պետդուման օրինագիծ է ընդունել է ՌԴ-ում աշխատանքի համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին
Չորեքշաբթի Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականները Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելիս, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Ծրագրված փոփոխությունները Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում են նախատեսում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման համար»,- ասված է բացատրական գրության մեջ։