Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր՝ հունիսի 29-ին, անցկացվում է քննարկում «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով
Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր՝ հունիսի 29-ին, անցկացվում է քննարկում «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով:
Բանախոսներ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մեդիաափորձագետ Նաիրի Հոխիկյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Հավելենք, որ քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ եւ կպատասխանեն նրանց հուզող հարցերին: