Բայդենը խախտել է թագավորական արարողակարգն Իսպանիայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում խախտել է թագավորական արարողակարգը։
ԱՄՆ նախագահը, հակառակ սահմանված բոլոր կանոնների, սկզբում ողջունել է Լետիսիա թագուհուն եւ ոչ թե Ֆիլիպ VI թագավորին, իսկ հետո գրկել է թագուհու իրանը։
Le Razon թերթը մինչ այդ տեղեկացրել էր, որ ԱՄՆ առաջին լեդի Ջիլ Բայդենը նույնպես անհարմար դրության մեջ է գցել Իսպանիայի թագուհուն, որովհետեւ եկել է ուշացումով եւ մոռացել է հանդիպման սկզբում հանել արեւապաշտպան ակնոցները։