Սթոլտենբերգը նշել է 2023թ. ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ութակի ավելացման մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ արձագանքման ուժերը 2023թ. կավելացվեն գրեթե ութ անգամ՝ մինչեւ 300 հազար զինծառայող։
«Ինչ վերաբերում է Արձագանքման ուժերի ընդլայնմանը, ես սպասում եմ, որ դրանք պատրաստ կլինեն հաջորդ տարի։ Մենք որոշումը հիմա կընդունենք, եւ դրանք պատրաստ կլինեն հաջորդ տարի, պլանն այդպիսին է։ Այդ ուժերը կվճարվեն եւ կկազմակերպվեն իրենց երկրների կողմից, կտեղակայվեն իրենց երկրներում, բայց նախանշված կլինեն կոնկրետ տարածքների պաշտպանության համար։ Բացի այդ, կիրականացվի ծանր սպառազինության եւ հանդերձավորման, ինչպես նաեւ պահեստների մեծ քանակության տեղակայում այդ տարածքներում»,- ասել է Սթոլտենբերգը։
Ներկա պահին, մինչեւ անվտանգության նոր ռազմավարական հայեցակարգի վավերացումը, արագ արձագանքման ուժերի չափը կազմում է 40 հազար մարդ։
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը զինվորական ստորաբաժանումներ են, որոնք դաշինքի անդամ պետությունները տրամադրել են ռազմաքաղաքական դաշինքի օպերատիվ հրամանատարությանը։ Դրանք նախանշված են ՆԱՏՕ-ի գործողություններին օպերատիվ աջակցություն ցուցաբերելու համար։