Բայդենը և Էրդողանը կհանդիպեն ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի շրջանակում
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի եւ Թայիփ Էրդողանի առանձին հանդիպում տեղի կունենա ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի շրջանակում՝ նվիրված դաշինքի պաշտպանության հարցերին եւ երկկողմ օրակարգին։
ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Բայդենը նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ՝ քննարկելու համար հավաքական պաշտպանության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մի շարք կարեւոր հարցեր։
Նրանց հանդիպումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 17.45-ին։
Հունիսի 29-ին Ջոզեֆ Բայդենը նախատեսել է նաեւ մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների լիագումար նիստերին, ինչպես նաեւ հանդիպել Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հետ։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթաժողովը մեկնարկել է Մադրիդում եւ կավարտվի հունիսի 30-ին։