Պիեռ Նարցիսի հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է
Պիեռ Նարցիսի հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է։ Այժմ տեղափոխել են հինգշաբթի։ Դա տեղի է ունեցել երգչի մոր եւ քրոջ նախաձեռնությամբ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Նարցիսի նախկին կինը՝ Վալերիա Կալաչեւան։
«Նրանց հետ դիվանագիտական, ընտանեկան զրույցներ ենք ունեցել, ամեն ինչ արել ենք բոլոր հնարավոր տարբերակներով՝ դեսպանատան մակարդակով։ Վերջնաժամկետը հինգշաբթի է, այդ օրը նրանց թույլ կտան հրաժեշտ տալ, իսկ անմիջապես հետո դիակը կտեղափոխեն Կամերուն», - ասել է կատարողի նախկին կինը:
Պիեռ Նարցիսի հրաժեշտի արաողության ստույգ ժամը եւ վայրը կհայտարարվի ավելի ուշ։
45-ամյա երգչի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 22-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա հարազատները որոշել են երգչին հուղարկավորել Կամերունում, որտեղ նա ծնվել է։