Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է. Գագիկ Մինասյան
Մեր երկիրն ու մեր ժողովուրդն իսկապես աղետալի վիճակում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է: Այս մասին հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը կատարում է ադրբեջանական դիվանագիտության առաջադրանքներն ավելի լավ, քան Ադրբեջանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը:
«Փաշինյանը բացահայտ կերպով խեղաթյուրում է բանակացային գործընթացի բնույթն ու բովանդակությունը: Այդ կեղծիքը հերքվում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի կողմից, որը հանդես եկավ բոլոր համանախագահների անունից եւ հայտնեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական տեսակետը: Ասյ կեղծիքը նույնիսկ ավելի թուրքամետ է, քան հենց թուրքերի մոտ»,-վստահեցրեց Մինասյանը:
Նա վստահ է, որ վարչապետն ընդունում է նման դիրքորոշումն իր դեմ առկա կոմպրոմատի առկայության պատճառով:
«Դժվար է դատել՝ ինչի մասին կարող է խոսք լինել, սակայն բացառված չէ, որ դա կարող էլինել նույն պատմությունը՝ 4 միլիարդ դոլարի հետ կապված»,-ասաց Մինասյանը: