Միջադեպ Կոլումբիայում. Բանտից փախուստի փորձի ժամանակ ավելի քան 50 մարդ է զոհվել
Կոլումբիայի բանտից փախուստի փորձի ժամանակ ավելի քան 50 մարդ է զոհվել։ Կեսգիշերին հրդեհ է բռնկվել Տուլուայի բանտում, տուժել է 30 մարդ։
«Մենք ցավում ենք Վալե դել Կաուկայի Տուլուա բանտում տեղի ունեցած իրադարձությունների համար»,-ասվում է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ կարգադրել է «հետաքննություն անցկացնել՝ պարզելու այդ սարսափելի իրավիճակը»: