Գերմանիայում համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակը 5 տարվա ազատազրկման է դատապարտել
«Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի նախկին պահակ 101-ամյա Յոզեֆ Շուեցը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ Բրանդենբուրգ-ան-դեր-Հավել (Բրանդենբուրգ) քաղաքի դատարանը Շուտցին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել՝ համակենտրոնացման ճամբարի 3516 բանտարկյալի սպանությանն աջակցելու համար։
Շուեցի դեմ քրեական գործը հարուցվել էր 2019 թ. ապրիլին, իսկ 2021 թ. հունվարին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Պետական մեղադրող կողմը հայտարարել էր, որ նա «գիտակցաբար եւ կամավոր է մասնակցել 1942-1945 թթ. բանտարկյալների սպանությանը»։ Բացի այդ, նացիստին մեղադրել են խորհրդային ռազմագերիների մահապատժի ենթարկմանն օժանդակելու, գազախցերում գերիների սպանության, ինչպես նաեւ նրանում, որ նա «անտանելի պայմաններ է ստեղծել եւ պահպանել» բանտարկյալների համար։
«Զաքսենհաուզենը» գտնվում էր Բեռլինից հյուսիս՝ Օրանիենբուրգ քաղաքի մոտ։ 1936-1945 թթ. համակենտրոնացման ճամբարով ավելի քան 200 հազար մարդ էր անցել, զոհվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ «Զաքսենհաուզեն»-ն ազատագրվել էր Կարմիր բանակի կողմից 1945 թ. ապրիլի 22-23-ին։