Թաիլանդի օդանավակայանում երկու կին է ձերբակալվել, որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով ավելի քան 100 կենդանի տեղափոխել
Թաիլանդի օդանավակայանում երկու կին է ձերբակալվել, որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով ավելի քան 100 կենդանի տեղափոխել։
Թաիլանդը հիմնական տարանցիկ հանգույց է վայրի բնության մաքսանենգների համար։ Կենդանիները հիմնականում ուղարկվում են Վիետնամ կամ Չինաստան, որտեղ դրանք օգտագործվում են ավանդական բժշկության մեջ:
Երկու կանայք նախատեսում էին թռչել Հնդկաստան։ «Նման դեպքեր շատ են եղել, քանի որ Հնդկաստանում կենդանիները թանկ են»,-AFP-ին ասել է օդանավակայանի վայրի բնության տեսչական բաժնի ղեկավարը։